Տարածաշրջան08:41, 02 Սեպտեմբեր 2013
Էրդողան. «Սիրիայի հարցին կամ ձեռքով կմիջամտենք, կամ լեզվով»

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ
Թայիփ Էրդողանը հերթական անգամ անդրադարձել է Սիրիայի շուրջ ծավալվող
իրադարձություններին:
«Մինչ այսօր Սիրիայում մոտ 100 հազար
զոհվել է, իսկ 2 միլիոն սիրիացի ստիպված է եղել լքել հայրենի հողերը: Դամասկոսի
որոշ թաղամասերում քիմիական զենքի կիրառումը ցավոք ողբերգության չափերը մեծացրեց:
Դրա հետևանքով մոտ 1000 քաղաքացի սպանվեց, որոնց մեծ մասը երեխաներ էին: Այս
արյունալի գործընթացի սկսվելուց ի վեր Թուրքիան միջազգային հանրության
ուշադրությունըՍիրիայում մարդկային ողբերգության վրա սևեռելու համար մեծ ջանքեր է
գործադրել»,-ասել է նա:
Սիրայում տիրող իրավիճակի կարգավորման հարցում Թուրքիայի դերի մասին խոսելիս Էրդողանը ասել է,- «Մենք կամ ձեռքով կմիջամտենք, կամ լեզվով: Այս հարցում ՄԱԿ-ի անտարբերությունը վարչակարգին ուժեղացրել է , խրախուսել
է կոտորածները: Ամբողջ աշխարհը լռում է, Սիրիայի մարդակային դրամայի վրա աչք է փակում,
ինչ ափսոս որ նույնը անում է նաև ՄԱԿ-ը: Նույնիսկ քիմիական զենքի կիրառումից հետո ՄԱԿ-ի
անտարբերությունը մարդկային պատմության վրա սև հետք թողեց»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |