Քաղաքական10:42, 03 Սեպտեմբեր 2013
Բյուլենթ Արընչ. «Նախագահական ընտրություններում մեր թեկնածում Էրդողանն է»
Թուրքիայի փոխվարչապետի Բյուլենթ Արընչը խոսել է գալիք ընտրություններում Թուրքիայի նախագահի պաշտոնի համար առաջադրվող հավանական թեկնածուների մասին:
Ըստ թուրքական «Վաթան» թերթի` Արընչը
հայտնել է, որ եթե վարչապետ Էրդողանը ցանկանա ընտրվել նախագահի պաշտոնում, ապա
իրենք կսատարեն նրան:
«Աբդուլլահ Գյուլն էլ իրավունք ունի 2-րդ անգամ նախագահ ընտրվել: Եթե մեր վարչապետը ցանկություն հայտնի առաջադրվել, ապա մենք կասենք, որ մեր ընկեր Թայիփ Էրդողանն է մեր թեկնածուն: Չեմ կարծում, որ վարչապետի ցանկության դեպքում, Աբդուլլահ Գյուլը այլ կերպ կմտածի»:
«Արդարություն և զարգացում կուսակցության»
խոսնակ Հուսեյին Չելքը ևս հանդես էր եկել նմանատիպ հայտարարությամբ: Նա «Քրալ»
ռադոկայանի եթերից հայտնել էր, որ չի կարծում, թե Էրդողանը խորհրդարանական
ընտրություններում պատգամավորության համար թեկնածությունը առաջադրի, նշելով, որ
վարչապետի համար ամենահարմարը նախագահի պաշտոնն է:
Ըստ Չելիքի` եթե Էրդողանը նախագահի
ընտրություններում թեկնածությունը առաջադրի, ապա ներկայիս նախագահ Գյուլը այդ
ուղղությամբ քայլ չի կատարի, քանի որ նրանց ընկերությունը խորը արմատներ ունի և
բազմաթիվ անգամ է քննության ենթարկվել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |