Տարածաշրջան11:21, 04 Սեպտեմբեր 2013
Թուրքիայի վարչապետ. «Մենք պատրաստ ենք Սիրիայի հարձակմանը»

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստան մեկնելուց առաջ, որտեղ մասնակցելու է «G-20» համաժողովին, պատասխանել է լրագրողների հարցերին:
Էրդողանը պատասխանել է Սիրիայի փոխարտգործնախարարի` «Թուրքիային կհարվածենք» հայտարարությանը, ասելով.
«Սխալ կլինի ասել, որ այս պահին Թուրքիան նման բանի պատրաստ չէ: Մեր երկիրը դրան ամեն պահ պատրաստ է: Իհարկե, չգիտեմ, թե որքանով է դրան պատրաստ Սիրիան: Չեմ հասկանում, թե Բաշարը ինչի վրա հիմնվելով է հայտարարոություններ անում»:
Հիշեցնենք, որ Սիրիայի փոխարտգործնախարար Ֆայսալ Էլ Միքդաթը «Wall Street Journal»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ-ի` Սիրիայի վրա հարձակման դեպքում Դամասկոսը ոչ միայն Իսրայելին և Հորդանանին, այլև Թուրքիային կհարվածի:
«Պատերազմ սկսվելու դեպքում այն հնարավոր չի լինի վերահսկել, և Սիրիայի վրա հարձակումը ամբողջ տարածաշրջանում քաոսի պատճառ կդառնա»,-նշել էր Միքդաթը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |