• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 13:44
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան17:05, 05 Սեպտեմբեր 2013

ՔԲԿ-ն դադարեցնում է զինյալների տարհանումը Թուրքիայի տարածքից

ՔԲԿ-ն դադարեցնում է զինյալների տարհանումը Թուրքիայի տարածքից

Թուրքական «Միլլիյեթը», հղում անելով քրդական կայքերին, տեղեկացնում է, որ Քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ազատության համար Հյուսիսային Իրաքում սկսված ստորագրահավաքի արդյունքում հավաքված ստորագրությունները, հանձնվել են Քրդական համայնքների միության համանախագահներ Ջեմիլ Բայըքին և Բեսե Հոզաթին: Հանձնման արարուղության ժամանակ ելույթ ունեցած Ջեմիլ Բայըքը նշելով, որ Օջալանի ազատություն ոչ թե մի անձի, այլ ողջ քուրդ ժողովրդի ազատությունն է նշանակում, շնորհավորել է, նրանց`կատարած գործի համար:

Այնուհետև Բայըքն անդրադարձել է թուրք-քրդական հաշտության գործընթացին: Նա նշել է, որ Օջալանն այդ գործընթացը հասցրել է մինչը ներկա փուլին, սակայն թուրքական իշխանությունները այն փակուղի են մտցնում: Նա մասնավորապես ասել է. «Առաջնորդ Ափոն (Օջալան) և մենք փակուղում հայտնված այս գործընթացը կրկին ակտիվացնելու համար լուծումներ ենք փնտրում: Չպետք է թողնել, որ այս գործընթացը վերջնականապես մարի:

Այս ստորագրություններն էլ պիտի հաշտեցման գործընթացում իրենց դերը ունենան: 

Եթե մերձավոր Արևելքում խաղաղություն է պահանջվում, ապա առաջնորդ Ափոն և քրդերը պիտի ազատ լինեն»:

Բայըք նշել է, նաև որ ՔԲԿ-ին (Քուրդիստանի բանվորական կուսակցություն- PKK)
 ոչ ոք չի կարող ստիպել հանձնվել` ավելացնելով. «Մենք թուրքական կառավարությանը մինչև սեպտեմբերի մեկը ժամանակ էինք տվել: Մինչ այս պահը որևէ քայլի ականատես չեղանք: Դրանից հետևում է, որ կառավարությունը հարցի լուծում չի ուզում: Պատերազմ է ուզում: Եթե ռազմական գործողություններ սկսվեն, մենք մեզ կպաշտպանենք: Եթե պատերազմ սկսվի, մենք մեր պարտիզանական խմբերը ետ կուղարկենք Թուրքիա»:  

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}