Տարածաշրջան12:07, 07 Սեպտեմբեր 2013
ԱՄՆ-ն Ասադին հավանական փոխարինող է գտել

Թուրքական «Սաբահ» պարբերականի տեղեկացմամբ` Սիրիայի
ղեկավարությունը նախատեսվում է հանձնել նախկին պաշտպանության նախարար Ալի Հաբիբին,
ով այժմ գտնվում է Ստամբուլում: Ըստ թերթի` Դամասկոսի իշխանությունները ժխտել են
Հաբիբի Ստամբուլ փախչելու փաստը, սակայն այդ տեղեկությունը հաստատել են «Քուդս ալ
արաբի» և «Ռոյթերս» լրատվական գործակալությունները:
Սիրիայի ընդիմադիրների աղբյուրներն էլ, այս
տեղեկությունը հատատելով, նշել են, որ Հաբիբին փախել է Արևմտյան երկրների հատուկ
ծառայությունների օգնությամբ: Նրանք հայտնել են «Ռոյթերս» գործակալությանը, որ տնային կալանքի
տակ պահվող նախկին պաշտպանության նախարարը Թուրքիա է անցել նախորդ շաբաթվա
երեքշաբթի օրը:
Որոշ աղբյուրների վկայությամբ ԱՄՆ-ը Ասադի
հեռացումից հետո հենց Հաբիբին է նախատեսում վստահել Սիրիայի ղեկավարությունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |