• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Մայիս, 2026
Հինգշաբթի 19:59
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մարզական10:22, 09 Սեպտեմբեր 2013

Գեզիի դեպքերը խանգարեցին, որ 2020-ի օլիմպիադան Ստամբուլում անցկացվի

Գեզիի դեպքերը խանգարեցին, որ 2020-ի օլիմպիադան Ստամբուլում անցկացվի

Թուրքական մամուլն անհանգստություն է հայտնում, որ Արգենտինայում տեղադրվել են հակաթուրքական բնույթի ցուցապաստառներ: Մասնավորապես թուրքական «Հաբեր 3» էլեկտրոնային լրատվամիջոցը տեղեկացնում է, որ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում գովազդային վահանակների մեջ կան այնպիսիները, որոնք 2020թ. օլիմպիական խաղերը Ստամբուլում անցկացնելու դեմ քարոզչություն են իրականացրել: Ցուցապաստառներում պատկերված է թուրք ուժային, որը մահակով հետապնդում է օլիմպիական մարզիկին: Այդ պաստառների վրա գրված է եղել. «Մարդու իրավունքները ոտնահարող երկրում օլիմպիադա չի կարող կազմակերպվել»:

 

Նշենք, որ 2020-ի Օլիմպիադան իրենց հարկի տակ ընդունելու համար պայքարում էին Ստամբուլը, Մադրիդը և Տոկիոն: Քվեարկության արդյունքներով հաղթել է Տոկիոն: Միջազգային օլիմպիական կոմիտեի 125-րդ նստաշրջանում ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգգեն հայտարարել է, որ 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում:

 

Օլիմպիկական խաղերը Ստամբուլում չանցկացնելու հիմնական պատճառը, ըստ թուրքական մամուլում շրջանառվող վարկածի, ամռանը Գեզի զբոսայգու պահպանության շարժումից սկիզբ առած հակակառավարական լայնամասշտաբ բողոքի ակցիաներն են եղել և դրանց դեմ իշխանությունների կիրառած անհամաչափ ուժը:


Ermenihaber.am 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում ռուս լողորդ  է անհետ կորել
13:20, 25 օգոս
Բոսֆորի նեղուցում ռուս լողորդ է անհետ կորել

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Ռուս վազորդուհին ստացել է Թուրքիայի քաղաքացիություն
11:34, 07 օգոս
Ռուս վազորդուհին ստացել է Թուրքիայի քաղաքացիություն

Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։

ՖԻՖԱ-ի աղյուսակում Թուրքիան  27-րդ տեղում է
14:30, 10 հուլ
ՖԻՖԱ-ի աղյուսակում Թուրքիան 27-րդ տեղում է

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}