Տարածաշրջան15:35, 09 Սեպտեմբեր 2013
Թուրք պատգամավոր. «Աղջիկը հեռացվել է ալևի լինելու պատճառով»

Արդահանից ընտրված ԺՀԿ (Ժողովրդահանրապետական կուսակցություն) պատգամավոր Էնսար Օղութը Թուրքիայի Մեջլիսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ջանսու Չելիք անունով մի աղջիկ հեռացվել է Մուղլիի աղջիկ ուսանողների համար նախատեսված հանրակացարանից, ինչի գլխավոր պատճառը նրա համոզմամբ աղջկա ալևի լինելն է: Պատգամավորը տեղեկացրել է, որ աղջիկը 2 տարի առաջ ուսումնառության նպատակով տեղավորվել էր նշյալ հանրակացարանում: Այս տարի նրա ընտանիքի վիճակը վատացել էր, և նա արձակուրդից հետո պարտքով էր վերադարձել Մուղլա, որտեղ էր պարզվել է, որ չվճարելու պատճառով իր անուն այլևս գրանցված չէ ցուցակներում:
Օղութն ասել է, որ այս խնդրով իրեն դիմելուց անմիջապես հետո նա անմիջապես դիմել է Հանրակացարանների գլխավոր միության պատասխանատուներին, սակայն իրեն պատասխանել են, որ այլևս հնարավոր չէ վերականգնել աղջկան:
Մեկնաբանելով կատարվածը` նա հայտարարել է. «Այս ամենից հետո ես գտնում եմ, որ աղջկա հեռացման իրական պատճառը նրա ալևի լինելու մեջ է: Քննադատում և անիծում եմ այս երևույթը»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |