• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
25 Հունիս, 2026
Հինգշաբթի 02:56
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան14:06, 09 Սեպտեմբեր 2013

ՔԲԿ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել զինյալների տարհանումը կասեցնելու կապակցությամբ

ՔԲԿ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել զինյալների տարհանումը կասեցնելու կապակցությամբ

Նախորդ շաբաթ Քրդական համայնքների միության կողմից տարածվել էր հայտարարությաուն, որում ասված էր հետևյալը. «Կառավարության կողմից քայլեր չձեռնարկելու համար զինյալների տարհանման գործընթացը դադարեցրել ենք: Հրադադարը շարունակվում է»:

Սակայն քրդական Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցությունը հերքել էր այս տեղեկությունը` անվանելով այն ոչ պաշտոնական:

Թուրքական «Հաբերգազեթե» լրատվականի հաղորդմամբ` այսօր ի հայտ է եկել այդ պաշտոնական հաղորդագրությունը` Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) և Քրդական համայնքների միության ստորագրությամբ (KCK), որտեղ նշված է, որ Նովրուզի տոնակատարություններից հետո սկսված զինյալների տարհանման գործընթացը կասեցված է:

Վերոնշյալ գործընթացի մասին լրագրողներին մեկնաբանություն է տվել նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա ասել է, որ չի կարծում, թե գործընթացը լուրջ ճգնաժամ է ապրում: Նրա խոսքերով ամենակարևորն այն է, որ ժողովուրդը ցանկանում է, որ գործընթացը շարունակություն ունենա: Էրդողանն անդրադարձել է նաև ՔԲԿ-ի կողմից որոշ շրջաններում անվտանգության ջոկատներ կազմավորելու մասին խոսակցություններին` ասելով, որ կան այդպիսի հազվագյուտ դեպքեր, իսկ այդ մասին մամուլում շրջանառվող լուրերը չափազանցված են:

Գործընթացի վերաբերյալ առաջին մեկնաբանությունն է արել Քրդական ԽԺԿ-ի (Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցություն) համանախագահ Գյուլթան Քըշանաքը` ասելով. «Պետք է ոչ թե բացասական բաներից խոսել այլ` հնարավորություններից: Հրադադարի պաշտոնապես շարունակվելը պետք է որպես հնարավորություն դիտարկել: Սա որպես մեկնակետ վերցնելով` պետք է հետագա առաջընթացի ուղի փնտրել: Կարծում եմ ՔԲԿ-ի կողմից գործընթացի դադարեցումը կարելի է հեշտորեն հաղթահարել»:

Քրդական Ժողովրդական հասարակական համագումարի (DTK) համանախագահ Ահմեթ Թուրքն էլ այս կապակցությամբ հայտարարությամբ հանդես գալով ասել է, որ, ՔԲԿ-ի կողմից տարհանման գործընթացի դադարեցումը դեռ ողջ գործընթացի մարում չի նշանակում:

Ermenihaber.am

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}