Տարածաշրջան08:27, 10 Սեպտեմբեր 2013
Ադրբեջանի իշխանությունները զինում են քուրդ գրոհայիններին

Ռուսաստանում թաքնվող Ադրբեջանի հատուկ ծառայությունների
նախկին գործակալը պատմում է, որ իր երկրի կառավարությունը տարիներ շարունակ
գաղտնաբար զենք և զինամթերք է մատակարարում Թուրքիայի կառավարության դեմ պայքարող
քուրդ ապստամբներին՝ թարմացնելով երկու դաշնակից երկրների միջև լարվածություն
առաջացնող ամենալուրջ թեման։
Ըստ Panorama.am-ի` այս մասին Caucasian Knot կայքի հետ հարցազրույցում հայտնել է
Իբրահիմ Մուսայևը, ով Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության նախկին
գործակալ է ու այժմ բնակվում է Ռուսաստանում։ Որոշները Մուսայևին կնքել են
«ադրբեջանցի Սնոուդեն» մականունով՝ լրջություն եւ կարեւորություն հաղորդելով նրա
բացահայտումներին, թեեւ որոշ լուրերի համաձայն Ռուսաստանը պատրաստվում է
արտահանձնել Մուսայեւին՝ ի հակառակ ամերիկացի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի
վերաբերյալ որոշման։
Հայտնի հարցազրույցում
Մուսայևը պնդում է, թե իր գործընկերը հայտնաբերել է փաստաթղթեր, որոնք փաստեր են
ներկայացնում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Քուրդիստանի բանվորական
կուսակցությանը զենք մատակարարելու վերաբերյալ։
Ըստ նոր ձեռք բերված փաստերի, շաբաթական երկու անգամ տարատեսակ զենքով և
զինամթերքով բեռնված ինքնաթիռը իրականացնում է Բաքու – Նախիջեւան թռիչքը։ Մուսայևը
պատմում է, որ Զեյնալով ազգանունով իր գործընկերը Նախիջեւանում այս ինքնաթիռների
մատակարարումը իրականացնող վարորդներից է եղել, և նրա հետ մեքենայում մի անգամ
բեռը ուղեկցել է մի գինովցած զինվոր, ում մոտ եղել են զենքի քանակը և ուղղությունը
հավաստող փաստաթղթեր։ Այդ անգամ պատահմամբ զինվորը մոռանում է փաստաթղթերը
մեքենայի մեջ, եւ Զեյնալովը հասցնում է դրանք պատճենել։
Պատճենված փաստաթղթերից պարզ է դարձել, որ ամբողջ զենքը Նախիջևանից ուղևորվելու է
Թուրքիա՝ քուրդ զինյալներին։
Սակայն Մուսայևի ներկայացրած փաստերից դեռև անհայտ է մնում, թե ովքեր են կանգնած
զենքի այս փոխադրումների հետևում։
Նա պնդում է, որ անհնար է Բաքվի կենտրոնական իշխանությունները այս մասին
տեղեկացված չլինեն, թեեւ գործարքները իրականացվում են Նախիջեւանի տեղական
իշխանությունների կողմից, որտեղ իշխանության ղեկին ազգությամբ քուրդ պաշտոնյա է։
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |