Տնտեսական07:53, 10 Սեպտեմբեր 2013
Թաներ Աքչամ. «Հայերի կոտորածը թուրք-քուրդ կամավոր համագործակցության հետևանք է»

Թուրքական «Թարաֆ» թերթում հրապարակվել է Թաներ Աքչամի «Մեր տնտեսագետները և հայկական ունեցվածքը» վերտառությամբ հոդվածը:
Թաները հոդվածում կարևորում է, որ հոդվածագիրներ Սուլեյման Յաշարը և Էնգին Արդըչը քաջություն են ունեցել խոսելու այնպիսի նուրբ խնդրի մասին ինչպիսին է հայոց ցեղասպանությունից հետո հայկական ունեցվածքի հարցը: Թաները, սակայն, նշում է, որ 2 հոդվածագիրների դիտարկումներին պետք է լրացումներ անել:
Թաներ Աքչամի դիտարկումները` ստորև.
«Առաջին. հայերի ունեցվածքի մասին չխոսողները միայն տնտեսագետները չեն, նրանցից բացի կա նաև մտավորականության լայն շրջան: Այդ պատճառով էլ լռողների ցուցակը ընդլայնման կարիք ունի:
Իդրիս Քյուչուքօմերի օրինակը շատ եմ սիրում: Նրա «Համակարգի օտարացումը» գիրքը թուրք մտավոր կյանքի կարևոր անկյունաքարերից մեկն է:
Ըստ Քյուչուքօմերի Օսմանյան հասարակության վերլուծության` հայերի աքսորը տեղի չի ունեցել, իսկ քրիստոնյաներ, որոնք կազմել են բնակչության 30 տոկոսը, գոյություն չեն ունեցել:
Մի վերլուծության իսկությունը, որտեղ հասարակության 30 տոկոսն արհամարհվում է, բնականաբար, քննարկման է ենթակա, սակայն իմ խնդիրը դա չէ, քանի որ դրանից ավելի կարևոր հարց կա: Քյուչյուքօմերի տեսակետը և քրիստոնյաներին սիրողներին և նրանց ատողներին ավելի անհանգստացրեց և դեռ անհանգստացնում է:
Նրան սիրող և չսիրողների գրեթե մեծ մասը «ունեցվածքի վախից» հեռու մարդիկ են: Սա կարող ենք հաստատ ասել: Այդ դեպքում ինչո՞ւ են նրանք լռում, ինո՞ւ չեն խոսում: Լավ սպիտակ թուրքերը ունեցվածքը կորցնելու վախից գոռում-գոչում են, իսկ մտավորական աշխարհը՞: Գուցե հարցը շատ ավելի խորքում է թաղված և անմիջականորեն կապված է թուրքերի ազգային ինքնության հետ: Այս թեման բացել նշանակում է, որ ամեն բան, ինչ մինչև օրս մեզ համար, մեր կյանքի վերաբերյալ ճիշտ ենք համարել, կքանդվի: Վախը հենց սրա մեջ է:
Երկրորդը հարցը հետևյալն է. ովքե՞ր են թալանել այդ ունեցվածքը: Հայերի մեծամասնությունը քրդական շրջաններում էր ապրում: Հայերի ունեցվածքի մի մեծ հատված այդ շրջանների մարդկանց կողմից է կողոպտվել: Դրանք սպիտակ թուրքեր չեն:
Գուցե ժամանակն է, որ քրդերը «թուրքերը մեզ օգտագործել են հայերի կոտորածների ժամանակ» թեզից հրաժարվեն: Իրականությունն այն է, որ երբեմն եղել է հենց հակառակը: Հայկական կոտորածը թուրք-քուրդ կամավոր համագործակցության հետևանք է, և երկու կողմն էլ միասին պատասխանատու են:Անհրաժեշտ է հրաժարվել մեղքը ուրիշի վրա գցելու սովորությունից:
Երրորդ. եթե անգամ ինչ-որ տեղ ընդունենք, որ սպիտակ թուրքերը բռնապետական քաղաքականությունը վարել են ունեցվածքը կորցնելու վախից ելնելով, ապա միևնույն է դա ճմարտության մի մասը կլինի: «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության կողմից փոքրամասնությունների հիմնադրամների ունեցվածքը, այն էլ սահամանափակ չափով վերադարձնելու քաղաքականությունը կարծես օվկիանոսում մի կաթիլ լինի` համեմատած առգրավված, կողոպտված ունեցվածքի հետ:
Այդ պատճառով էլ կասկածում եմ, որ ունեցվածքի վերադարձը պատճառ է դարձել Էրդողան- սպիտակ թուրքեր առճակատման: Հատկապես, եթե խնդիրը դիտակրկենք Անատոլիայում ԱԶԿ-ի ունեցած մասսայական աջակցության տեսանկյունից: Այս պարագայում գուցե ավելի ճիշտ կլինի խոսել Էրդողան-սպիտակ թուրքեր համագործակցությունից: Իհարկե,առանց մոռանալու քրդերի մասին: Կոալիցիայի հավանականությունը, ցավոք, ավելի մեծ է»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |