• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
01 Հոկտեմբեր, 2025
Չորեքշաբթի 02:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:32, 10 Սեպտեմբեր 2013

Թուրք հոդվածագիրը` Թուրքիայի, Հայաստանի ու Իսրայելի մասին

Թուրք հոդվածագիրը` Թուրքիայի, Հայաստանի ու Իսրայելի մասին

Թուրքական «Աքշամ» թերթի սյունակագիր Ֆիքրեթ Այդեմիրն իր հոդվածում ուշադրության է առել այն թեման, թե ինչպես է երբեմն առ երբեմն Թուրքիայի աշխարհագրական դիրքը եվրաինտեգրման կոնտեքստում քննարկման առարկա դառնում: Հոդվածագիրը նկատել է տալիս, որ «արդյոք Թուրքիան եվրոպական մայրցամաքի տարածքում է գտնվում» հարցադրումը երբեք չի հանվում օրակարգից:

«Նույնիսկ այն ժամանակ, երբ Եվրամիություն-Թուրքիա հարաբերությոuնները ամենից ջերմ շրջանն էին ապրում, եվրոպական կառույցներում և եվրահամայնքում դարձյալ քննարկվում էր Թուրքիայի աշխարհագրական դիրքը»,- գրում է Ֆիքրեթը:

Վերջինս Թուրքիայի հետ զուգահեռներ է անցկացնում Հայաստանի ու Իսրայելի օրինակները: Հոդվածագիրը ուշադրություն է հրավիրում այն իրողության վրա, որ օրինակ Հայաստանի ու Իսրայելի աշխարհագրական դիրքը կարծես երբեք քննարկման նյութ չի դառնում:

«Հայաստանը Թուրքիայի ամենաարևելյան հարևանն է, բայց կարողանում է վերջին տարիներին շատ ջերմ հարաբերություններ զարգացնել Եվրամիության հետ: Եվ ոչ ոքի մտքով չի անցել քննարկում բացել Հայաստանի աշխարհագրական դիրքի վերաբերյալ»,- նշում է թուրք հոդվածագիրը:

Նույնն էլ` Իսրայելը: Տարիներ շարունակ այդ երկիրը ներկայացնող արվեստագետները մասնակցում են «Եվրատեսիլ» երգի համաեվրոպական մրցույթին, մեկ անգամ էլ նույնիսկ հաղթող ճանաչվել, բայց ոչ ոք, ըստ Ֆիքրեթի, երբևէ չի հարցրել, թե արդյոք Իսրայելւ Եվրոպայում է գտնվում:

Վերջում հոդվածագիրը տարակուսանք է հայտնում, մի°թե այդ ամենը կարող է պատահականություն լինել:

Ermenihaber.am

 

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}