Տարածաշրջան08:13, 10 Սեպտեմբեր 2013
Թուրքիայում ցուցարար է սպանվել (տեսանյութ)
Թուրքիայի հարավ-արևելյան Հաթայ նահանգի Անթաքիա շրջանում կազմակերպված բողոքի
ցույցի ժամանակ սպանվել է 22-ամյա մի ալևի:
«Ստամբուլում Գեզիի ցույցերից հետո ոստիկանների մահաբեր բռնություններն առանց ընդհատվելու շարունակվում են: Այս անգամ ոստիկանության թիրախում 22-ամյա Ահմեթ Աթաքանը եղավ»,- գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը:
Հաթայի բողոքի ակցիան նվիրված է եղել Գեզիի ցույցերի ժամանակ Աբդուլլահ Ջոմերթին սպանած ոստիկաններին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու պահանջին: Ընթացքում բախում է տեղի ունեցել ոստիկանների ու ցուցարարների միջև, որի ժամանակ էլ սպանվել է Ահմեթ Աթաքանը:
Ըստ թուրքական լրատվամիջոցների` երիտասարդը սպանվել է գլխի շրջանում գազային պարկուճից ստացված վնասվածքի հետևանքով: Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Նշենք, որ Գեզիի ցույցերի ժամանակ, պաշտոնական տվյալների համաձայն, սպանվել էր 5 ցուցարար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |