• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 09:36
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:53, 10 Սեպտեմբեր 2013

Չորս ամսում Թուրքիայից հեռացել է 600 քուրդ գրոհային

Չորս ամսում Թուրքիայից հեռացել է 600 քուրդ գրոհային

Հայտնի է դարձել, որ 4 ամսվա ընթացքում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) 600 զինյալ 29 առանձին խմբերով Դիարբեքիրից, Դերսիմից, Բինգյոլից, Էրզրումից, Հաքքարիից հեռացել է դեպի հյուսիսային Իրաք: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը: Սկզբում թուրքական իշխանությունները մտահոգություն էին հայտնում, որ «ՔԲԿ»-ը Թուրքիայից հիմնականում հեռացնում է կազմակերպության վատառողջ, տարեց և կին անդամներին: Բայց քրդական կողմը դա կտրականապես հերքեց` հրապարակելով Թուրքիայի սահմանները լքող զինյալների լուսանկարները:

Նշենք, որ թուրք-քրդական խաղաղության գործընթացի շրջանակներում մայիսի 8-ից սկսվել էր զինյալ քրդերի դուրսբերումը Թուրքիայի տարածքից: Քուրդ գրոհայինների` չորս ամիս տևած տարհանման գործընթացը դադարեցվել է: Այդ մասին օրերս պաշտոնական հայտարարություն էր տարածել «Քրդական համայնքների միություն»` մասնավորապես նշելով. «Կառավարության կողմից քայլեր չձեռնարկելու համար զինյալների տարհանման գործընթացը դադարեցրել ենք: Հրադադարը, սակայն, շարունակվում է»:

Իսկ «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդական կուսակցության (ԽԺԿ-BDP) պատգամավոր Հասիփ Քափլանը հայտարարել է, որ զինյալների տարհանման կասեցումն ամենևին չի նշանակում թուրք-քրդական խաղաղության գործընթացի ավարտ: Ըստ նրա` Իմրալը կղզում ցմահ բանտարկված քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի վճռից կախված կլինի գործըթնացի հետագա ճակատագիրը:

Ermenihaber.am

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}