Տարածաշրջան15:33, 10 Սեպտեմբեր 2013
Սիրիան Թուրքիային մեղադրում է ահաբեկիչներին աջակցելու մեջ

Սիրիայի արտգործնախարար Վելիդ Մուալիմը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից իրենց արված առաջարկը, ըստ որի պետք է իրենց ունեցած քիմիական զենքը միջազգային հսկողության տակ դնեն, ընդունել են:
Մուալիմը Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Ռուսաստանի Արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ շատ արդյունավետ բանակցություններ ենք վարել: Նա մեզ քիմիական զենքերի հետ կապված առաջարկություն արեց: Մենք էլ արդեն երեկոյան ընդունեցինք այն»:
Սիրիայի արտաքին գործերի նախարարը քննադատական արտահայտություններ է հնչեցրել նաև Թուրքիայի հասցեին` մեղադրելով այդ պետությանը ահաբեկիչներին զինելու, պատրաստելու և Սիրիա ուղարկելու մեջ: Նա մասնավորապես ասել է. «Ուղարկված ահաբեկիչների մեջ Չեչնյաից և Հյուսիսային Կովկասից եկածներ էլ կան: Թուրքիան աջակցում է 83 երկրներից հավաքված ահաբեկիչների պատրաստմանը: Չնայած Թուրքիայի և Սիրիայի միջև եղած պատմական լավ հարաբերություններին` Թուրքիան գտնվում է հակառակ ճամբարում և թշնամական կեցվածք է որդեգրել»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |