Տարածաշրջան12:08, 11 Սեպտեմբեր 2013
Թուրք ոստիկանները հարձակվել են լրագրողների վրա, սպառնացել կրակել

Թուրք ոստիկանները սպառնալիքների ու ճնշման տակ են
առնում իրենց աշխատանքը կատարող լրագրողներին: Այս մասին հայտնում է թուրքական
«Ջումհուրիյեթ» օրաթերթը` իրազեկելով գիշերը Ստամբուլի Թաքսիմ հրապարակում տեղի
ունեցած ցույցի ու ոստիկանների ուժային միջամտության մասին:
Դեպքի վայրում եղած «Ջումհուրիյեթ»-ի թղթակից Ալի Աչարը տեղեկացրել է, թե ինչպես են Ստամբուլի ոստիկանները մի լրագրողի ծեծի ենթարկել, իսկ մի ֆոտոլրագրողի էլ ձեռքերը ոլորել ու խոչընդոտել նրա աշխատանքը:
Ոստիկանության հատուկջոկատայինները քաշքշուքի մեջ են մտել օպերատորների ու լուսանկարիչների հետ` ջանալով կանխել տեսանկարահանումն ու լուսանկարումը: Նույն աղբյուրի համաձայն` լրագրողներից մեկը թևի շրջանում վնասվածք է ստացել ու գործընկերների օգնությամբ տեղափոխվել հիվանդանոց:
Նշվում է նաև, որ ոստիկաններից մեկը նույնիսկ զենքի փողն է ուղղել լրագրողի վրա և սպառնացել կրակել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |