• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 09:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:16, 11 Սեպտեմբեր 2013

Ստամբուլում ցուցարարների ու ոստիկանների միջև բախումները շարունակվում են

 Ստամբուլում ցուցարարների ու ոստիկանների միջև բախումները շարունակվում են

Թուրքիայի հարավ-արևելյան Հաթայ նահանգի Անթաքիա շրջանում կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ սպանված Ահմեթ Աթաքանի համար նախօրեին բողոքի ցույցեր են տեղի ունեցել: Ոստիկանությունը միջամտել է ցույցերին, մեծ թվով ցուցարարներ ձերբակալվել են:
Ըստ «CNNTurk»-ի `երեկ
սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, որ ժամը 19:00-ին ցուցարարները հավաքվելու են Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ` հարգելու սպանված ցուցարարի հիշատակը, ինչպես նաև հանդես գան հայտարարությամբ:

Ըստ աղբյուրի` ժամը 18:00-ից ոստիկանությունը փակել է Գեզի զբոսայգին, Թաքսիմ հրապարակը:
Ոստիկանները ցույցը ցրելու համար կրկին կիրառել են արցունքաբեր գազ: Ցուցարարներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանները թույլ չեն տվել նույնիսկ, որ ցուցարարները ծաղիկներ դնեն սպանված ցուցարարի հիշատակին:
Ցուցարարների շարքերում եղել են նաև ԺՀԿ(CHP) և ԽԺԿ(BDP)-ական պատգամավորներ, որոնք 1 ժամանոց նստացույց են արել, ապա դիմելով լրագրողներին ասել են. «Բռնությունն էլ սահման ունի: Չկա բռնության մի տեսակ, որ այս ժողովրդի նկատմամբ կիրառված չլինի, սակայն ժողովուրդը վախի արգելքը հաղթահարել է: Գեզիի դիմադրությունը սրանց կոկորդում է մնացել: Ոչ կարողանում են կուլ տան, ոչ էլ` թքեն»:

Հիշեցնենք, որ 22-ամյա Ահմեթ Աթաքանը սպանվել էր Հաթայի բողոքի ակցիայի ժամանակ, որը նվիրված է եղել Գեզիի ցույցերի ժամանակ Աբդուլլահ Ջոմերթին սպանած ոստիկաններին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու պահանջին:

Ընթացքում բախում էր տեղի ունեցել ոստիկանների ու ցուցարարների միջև, որի ժամանակ էլ սպանվել է Ահմեթ Աթաքանը:
 
Ermenihaber.am  


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}