Տարածաշրջան15:49, 12 Սեպտեմբեր 2013
Էրդողանը կրկին մեղադրել է Ասադին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր ելույթ է ունեցել Արդյունաբերողների և գործարարների միության կողմից կազմակերպված մանր բիզնեսի խորհրդում : Ելույթում էրդողանն անդրադարձել է տեղի ունեցող բողոքի ակցիաներին, նախօրեին քննարկված «Ժողովրդավարացման փաթեթին» և Սիրիայի խնդրին:
Նրա խոսքով իրենք հարգանքով են վերաբերում բոլոր ազատություններին, սակայն երբ փողոցի գործողությունները դուրս են գալիս օրենքով նախատեսվածի շրջանակներից, նրանք անվտանգության ուժերի հետ միասին պատրաստ են կիրառել իրենց վերապահված բոլոր միջոցները:
«Ժողովրդավարացման փաթեթի» քննարկումներին անդրադառնալով տեղեկացրել է, որ հույս ունեն, թե վաղը սպասվող քննարկումներին կկարողանան ավարտել վերջին դրույթների մշակումը, և արդեն հաջորդ շաբաթ նա այդ մասին հանդես կգա մեկնաբանություններով:
Խոսելով
Սիրիայի զարգացումների մասին՝ Էրդողանը մասնավորապես ասել է. «Մեզ համար մահը մահ
է: Կարևոր չէ, թե օգտագործված զենքը ինչ տեսակի է: Սիրիայում մարդկության դեմ
կատարված հանցանքի պատասխանը պետք է տա իշխող ռեժիմը: Ասադի ռեժիմը մինչ այժմ չի կատարել իր պարտավորությունները,
դրժել է տված խոստումները և այդ ճանապարհով ավելի շատ հանցագործություն կատարելու
համար ժամանակ շահել:
Մենք
կասկածանքով սպասում ենք քիմիական զենքի վերաբերյալ նրա տված խոստումների
կատարմանը»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |