Տարածաշրջան11:39, 12 Սեպտեմբեր 2013
Թուրքիայի հետախուզության զեկույցը քուրդ գրոհայինների մասին

Թուրքիայի հետախուզությունը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ներկայացրել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների` Թուրքիայից հեռանալու գործընթացի մասին զեկույց:
Նախօրեին գումարված անվտանգության խորհրդի
նիստի ժամանակ Էրդողանն իրազեկվել է այն մասին, որ մայիսից մինչև սեպտեմբեր ընկած
ժամանակահատվածում քուրդ գրոհայինների 65 խումբ է հեռացել Թուրքիայից: Նշյալ
խմբերը կազմված են եղել 14-16 հոգուց: Ընդհանուր առմամբ հեռացել է առավելագույնը
շուրջ 1000 քուրդ գրոհային:
Ըստ թուրքական «Վաթան» պարբերականի` զեկույցում նշված է եղել, որ քուրդ զինյալները չեն հեռացել հետևյալ 6 նահանգներից` Թունջելի, Շըրնաք, Դիարբեքիր, Բինգյոլ և Մուշ` պահպանելով այնտեղ իրենց ռազմական ներկայությունը: Ավելին, համաձայն զեկույցի, քրդերը թեև զինված բախման մեջ չեն մտնում թուրք ուժայինների հետ, բայց շարունակում են փակել ճանապարհները, հսկողություն սահմանել դրանց վրա, մարդ առևանգել, գյուղերում դրամահավաքություն կազմակերպել և այլն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |