• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 09:36
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան14:12, 13 Սեպտեմբեր 2013

Թուրքի միակ թշնամին թուրքն է

Թուրքի միակ թշնամին թուրքն է

Թուրքական «Միլլիյեթի» հոդվածագրի գրառման մեջ անդրադարձ է կատարվում կատարում Թուրքիայում բարձր մակարդավով կատարվող խարդախություններին և դրանց ուղղված միջազգային արձագանքներին: Հոդվածը՝ ստորև.

«Այսքան տարիներ հետո հասկացա մի բան՝ Թուրքիայում ճշմարտության ձայնը ստի ձայնից ավելի քիչ է  լսվում և կորում է ստի բամբ ձայնի ետևում: Երբ սուտը բռնվում է, թաքնվում է ազգային հոգևոր արժեքների ետևում ու մեծամասնությանը իրեն թիկունք դարձնելով` ավելի բարձր է դարձնում իր ձայնը: Ու այդպես շարունակվում է այնքան ժամանակ, մինչև բոլորը միասին ևս մեկ ապտակի են արժանանում:

Այսօր լսածս լուրի համաձայն Քուվեյթի էկոնոմիկայի նախարարության կողմից կազմակերպվելիք անշարժ գույք տոնավաճառին պետք է մասնակցեին թուրքական մեծ ընկերությունները: Սակայն Քուվեյթի կատարած հետազոտությունների արդյունքում տոնավաճառը չեղյալ է հայտարարվել: Որպես հիմնավորում է ներկայացվել Քուվեյթաբնակների կողմից Թուրքիայում բնակարան գնելիս խաբվելու հանգամանքը:

Կարծում եք՝ զարմացա ՞: Ոչ: Քանի որ որոշ ընկերությունների կողմից մեր քաղաքացիների տուժելու մասին արդեն որոշ բաներ գիտենք: Իսկ Քուվեյթը ստիպված է եղել նման որոշում ընդունել, որպեսզի չավելացնի իր տուժած  քաղաքացիների թիվը:

Մի պահ շուրջս նայեցի և հասկացա, որ շատ օրինակներ փնտրելու կարիք էլ չկա. Մեր արտահանած մրգերն ու բանջարեղենները ստանդարտներին չհամապատասխանելու  համար ետ են ուղարկվում, օլիմպիադաներում մեդալ ստացած մեր մարզիկները զրկվում են դրանցից դոպինգ օգտագործելու հետևանքով, մեր սպորտային ակումբները հանցավոր համաձայնությունների համար UEFA-ի կողմից որակազրկվում են, այժմ էլ մեր ընկերությունները են զրկվում տոնավաճառին մասնակցելու իրավունքից:

Ցավոք մեր արժանապատվությունը դեռ կշարունակեն վիրավորել այնքան ժամանակ, քանի դեռ չենք փոխել մեր մտածելակերպը: Լինելիքն արդեն եղել է, այլևս իմաստ չունի ավելի վշտանալ: Հիմա պետք է մտածենք, թե ապագայի համար ինչ կարելի է անել:

Ետ վերադարձված մրգերն ու բանջարեղենները մեր քաղաքացիներին չկերակրելով, տույժերը բոլորիս վերագրելով, «Թուրք թուրքից բացի ընկեր չունի» մտածելակերպն ընդունելով, մի խոսքով ճշմարտությունները չանտեսելով՝ կարող ենք դրանք կանխել:

Չպետք է ինքներս մեզ խաբենք, քանզի իմ կարծիքով թուրքի միակ թշնամին հենց թուրքն է»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}