Տարածաշրջան07:58, 13 Սեպտեմբեր 2013
Ստամբուլում և Անկարայում ցույցերը շարունակվում են

Թուրքական «Հաբեր ա» լրատվական կայքը փոխանցում է, որ Անկարայում և Ստամբուլում ցույցերը շարունակվում են՝ ի
հիշատակ Հաթայում բողոքի ակցիայի ժամանակ սպանված 22-ամյա Ահմեթ Աթաքանի:
Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում նստացույց
անողները, չլսելով ոստիկանների
նախազգուշացումները, ցանկացել են քայլերթով շարունակել բողոքի ակցիան, ինչին ոստիկանությունը
միջամտել է՝ կիրառելով արցունքաբեր գազ: Խումբը
ցրվել է փողոցներով, որտեղ շարունակվել են բախումները ոստիկանների հետ:
Դեպքերի ժամանակ ցուցարարներ են ձերբակալվել:
Մայրաքաղաք Անկարայում ցուցարարները աղբարկղերից
արգելապատնեշներ են սարքել:
Ոստիկանությունը,
ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ կիրառելով, ցրել է ցուցարարերին, երբ
վերջիններս հրկիզել են արգելապատնեշը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |