Տարածաշրջան10:00, 16 Սեպտեմբեր 2013
Թուրքերը կորեական պատերազմում տված իրենց զոհերի պատճառ են համարում հայ թարգմանիչներին

Կորեական
պատերազմի ժամանակ հարյուրավոր թուրք զինվորներ սպանվել են հայ ռազմական
թարգմանիչների պատճառով: Նման տեղեկություն է տարածել թուրքական «ասքերհաբեր»
լրատվական կայքը` վկայակոչելով ամերիկաբնակ պաշտոնաթող կապիտան Վեդաթ Ասլային:
Երբ
ամերիկյան զորքերը սկսել էին նահանջել, չինական բանակի 500 հազարանոց զորքը անցել
է հարձակման: Ամերիկյան զորքերի հայ թարգմանիչները, որոնք միջնորդ օղակ էին
ծառայում անգլերեն չիմացող թուրք զինծառայողների և ամերիկյան հրամանատարության
միջև, ըստ աղբյուրի, թուրքական ուժերին լուր չեն տվել նահանջի մասին, ինչի
հետևանքով 5 հազարանոց թուրքական զորախումբը մնացել է դեմ հանդիման չինական 500
հազարանոց զորամիավորման դեմ: Թուրք զինվորներից 2.400-ին հաջողվում է ճեղքել
պաշարման օղակը և փախւստի դիմել, իսկ մնացածները կամ զոհվում են կամ գերեվարվում:
Քանի
որ այդ ժամանակ Թուրքիան նպատակ ուներ անդամակցել հյուսիսատլանտյան ռազմական
դաշինքին` ՆԱՏՕ, 1950 թվականին ընթացող
կորեական պատերազմում հյուսիսկորեական և չինական զորամիավորումների դեմ կռվող
ամերիկյան զորքեր կազմ է ուղարկում թուրքական զորախումբ: Եվ ստացվում է այնպես, որ
կորեական պատերազմում ամերիկացներից հետո երկրորդ ամենաշատ մարդկային կորուստը`
ավելի քան 700 զինվոր, կրում է թուրքերը, որոնք համոզված են, թե հայ թարգմանիչները
միտումնավոր են թուրք զինվորներին ոչնչացման վտանգի մեջ թողել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |