Տարածաշրջան07:37, 16 Սեպտեմբեր 2013
Ստամբուլում ոստիկաններն ու ցուցարարները կրկին բախվել են
Ստամբուլում
տեղի է ունեցել հերթական բախումը ցուցարարների և ոստիկանների միջև: Սեպտեմբերի
15-ին Ստամբուլի Գազի թաղամասում հավաքված ցուցարարները քարերով ու աղբամաններով
փակել են Իսմեթ Փաշա պողոտայի երթևեկությունը և կրակ վառել: Ոստիկանները փորձել են
ցրել ակտիվիստներին` կիրառելով արցունքաբեր գազ: Ի պատասխան դրա ցուցարարները
ոստիկանների վրա նետել են մոլոտովյան կոկտեյլներ և քարեր:
Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի` սա ցուցարարների նույն այն խումբն է,
որը օրեր առաջ «պատճառ դարձավ» Հաթայում 22-ամյա ակտիվիստ Ահմեթ Աթաքան մահվանը:
Հիշեցնենք, որ 22-ամյա Ահմեթ Աթաքանը սպանվել
էր Հաթայում բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների ու ցուցարարների միջև
տեղի ունեցած բախման ընթացում:
Բողոքի ակցիան նվիրված է եղել Գեզիի ցույցերի ժամանակ Աբդուլլահ Ջոմերթին սպանած ոստիկաններին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու պահանջին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |