Տարածաշրջան11:10, 17 Սեպտեմբեր 2013
Թուրքական օդուժը կործանել է Սիրիայի ռազմական ուղղաթիռ (տեսագրություն)

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ
Արընչը պաշտոնապես հաստատել է այն տեղեկությունը, որ Թուրքիայի օդային տարածք մտած
Սիրիայի զինուժին պատկանող «MI 17» տեսակի ռազմական ուղղաթիռը կործանվել է
թուրքական հակաօդային պաշտպանության կողմից:
«Ուղղաթիռը 2կմ խորացել էր Թուրքիայի օդային սահմանի մեջ: Հակաօդային պաշտպանությունից եղել է նախազգուշացում, այնուհետև Մալաթիայի մեր կործանիչները հրթիռակոծել են, ինչի հետևանքում ուղղաթիռը վայր է ընկել Սիրիայի տարածքում»,- պարզաբանել է Արընչը:
Այս տեղեկատվությունը հաստատվել է նաև Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից: Իսկ ահա Սիրիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնում է, որ Թուրքիայի հետ սահմանամերձ Յունուսիյե շրջանում ահաբեկիչների ներթափանցումը վերահսկող սիրիական ռազմական ուղղաթիռը կործանվել է թուրքական օդուժի կողմից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |