Տարածաշրջան10:29, 23 Սեպտեմբեր 2013
Ադրբեջանը և Թուրքիան նպատակ ունեն առևտրաշրջանառության ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի

Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ներկայումս առևտրաշրջանառության ծավալն այժմ
կազմում է շուրջ 5 մլրդ դոլար: Իսկ 5 տարի առաջ այդ ծավալը կազմում էր ընդամենը
500 մլն դոլար: Անկարայում Ադրբեջանի դեսպան Ֆաիկ Նուսրաթ Բաղիրովը նշել է, որ
նպատակ ունեն մի քանի տարվա ընթացքում այց ցուցանիշը հասցնել 10 մլրդ դոլարի: Դեսպանն ուշադրություն է հրավիրել այն
հանգամանքի վրա, որ օրեցօր Թուրքիայում կատարվող ադրբեջանական կապիտալ ներդրումներն
աճում են: Նա վստահեցրել է, որ մինչև 2018 թվականը Թուրքիայում Ադրբեջանից
կատարվելու է 21 մլրդ դոլարի ներդրում:
Թուրքական «Դունյա» լրատվականի թղթակցի հետ զրույցի ժամանակ Բաղիրովը նշել է, որ Ադրբեջանի գլխավոր խնդիրը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հարցը: Իսկ այն հարցին, թե հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունից հետո թուրք-ադրբեջանական հարաբերություններում ի հայտ եկած լարվածությունն անցե°լ է, Ադրբեջանի դեսպանը պատասխանել է.
- Ըստ իս` ձեր ասած լարվածությունը Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների համար մի քննություն էր, որից, որպես մի ազգ երկու պետությունը, պատվով դուրս եկանք: Այսպես ասած` տարաձայնությունների սերմեր ամեն տեղ էլ կան, Թուրքիայում և Ադրբեջանում` նույնպես: Բայց պետք է թույլ չտանք, որ նման բան լինի: Տեսեք մենք հանգիստ նստել խոսում ենք, առանց թարգմանիչի օգնության: Աշխարհում նմանը չունեցող թուրք-ադրբեջանական հարաբերությունները պետք է ավելի ու ավելի զարգացնենք: Նոր սերունդներին հարկավոր է նույն ոգով դաստիարակել: Դրա վառ օրինակն այն է, որ հազարավոր ադրբեջանցի ուսանողներ Թուրքիայում, հազարավոր թուրք ուսանողներ էլ Ադրբեջանում են կրթություն ստանում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |