• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 09:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:41, 23 Սեպտեմբեր 2013

Թուրք պատմաբան. «Հայերը հողեր գնելով պետություն հիմնելու նպատակ էին հետապնդում»

Թուրք պատմաբան. «Հայերը հողեր գնելով պետություն հիմնելու նպատակ էին հետապնդում»

Սեպտեմբերի 23-26-ին Թուրքիայի Իմամօղլու շրջանում տեղի ունենալու է բացօդյա ցուցահանդես, որի ժամանակ պատմաբան Ջեզմի Յուրթսեվերը ցուցադրելու է  Չուկուրովայի պետականագրարատնտեսության վաճառքի փաստաթղթերը և պատմական լուսանկարներ:

Թուրքական «Զաման» թերթը  մեջբերում է պատմաբանի հաղորդած տեղեկությունները, ըստ որոնց Չուկուրովայի տարածքը պետականցվել  և այնտեղ ագրարային տնտեսություն ստեղծվել է 1890-ական թթ.  Օսմանյան սուլթան Աբդուլհամիդ 2-րդի կողմից : 1912 թվականին այն վաճառվել է ֆրանսիական«Լեսսեփ» ընկերությանը:

Ինչպես պարզ է դառնում պատմաբանի տեղեկություններից,  այդ հողատարածքը պետականացնելու հիմնական պատճառներից մեկը հայերն են եղել:

«1880-1885թթ. Աբդուլհամիդ 2-րդը Ադանայի նահանգապետ է նշանակել Աբիդին փաշային: Վերջինս հասկացել է, որ օտարերկրացիները և նրանց հետ գործ ունեցող հայ առևտրականները, Չուկուրովայի հողերը գնելով , արդյունքում Կիլիկյան Հայաստան պետություն հիմնելու քաղաքական նպատակ էին հետապնդում»,- ընդգծել է  պատմաբան Ջեզմի Յուրթսեվերը: 1890-ականներին արդեն Մերջիմեք, Քոզան, Իմամօղլու, Ջեյհան և Յուրեղիր գավառները ընդգրկող  տարածքը հայտարարվեց պետական սեփականություն: Իսկ օտարերկրացիներին առանց պետության թույլտվության  արգելվեց հող վաճառել:

Սուլթան Աբդուլհամիդ 2-րդին պատկանող Չուկուրովայի ագրարային տնտեսությունը 1912 թվականին 75 տարի շահագործման իրավունքով վաճառվել էր  ֆրանսիացիներին:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}