Քաղաքական13:28, 24 Սեպտեմբեր 2013
Թուրքիայի փոխվարչապետը հնարավոր է համարել, որ Աբդուլլահ Գյուլը հետո կլինի վարչապետ

Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը նախագահ Աբդուլլահ
Գյուլի քաղաքական հեռանկարի մասին որոշ տեղեկություններ է հայտնել, որը, ըստ
թուրքական մամուլի, ռումբի և շոկի ազդեցություն է թողել:
NTV-ի հեռուստաեթերից հանդես գալով` Աթալայն անդրադարձել է Թուրքիայի համար մի շարք օրախնդիր հարցերի: Գալիք նախագահական ընտրությունների թեմայի քննարկման ընթացքում հնչեցվել է այսպիսի հարց. «Աբդուլլահ Գյուլը կդառնա° վարչապետ»: Աթալայն ի պատասխան ասել է. «Միանգամայն հավանական է»:
Նշենք, որ Թուրքիայի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլն ընտրվել է 2007-ին: Հաջորդ նախագահական ընտրությունները Թուրքիայում տեղի են ունենալու 2014-ի օգոստոսին: Նախագահի խոսնակը չի բացառել, որ Աբդուլլահ Գյուլը կարող է պայքարել նաև 2014 թ-ի նախագահական ընտրություններում, մանավանդ որ Գյուլի համար չկա որևէ օրենսդրական արգելք իր թեկանածությունը կրկին առաջադրելու համար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |