Տարածաշրջան14:34, 25 Սեպտեմբեր 2013
Թուրքիայի նախագահը խոստովանեց. Գեզիում անհամաչափ ուժ է կիրառվել

Նյու-Յորքում գտնվող
Թուրքիայի նախագահը, պատասխանելով լրագրողների հարցերին, խոստովանել է որ Գեզի
զբոսայգու շուրջ ծավալվող իրադարձությունների ընթացքում ոստիկանության կողմից
ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել: Այս մասին հաղորդում է
«CNNTurk»-ը:
Գյուլը մասնավորապես ասել է.
«Թուրքիայում ցույցերը սկզբում բնապահպանական բնույթ ունեին, ավելի ուշ, երբ արմատական
ուժերը փորձեցին դրանք իրենց ձեռքը վերցնել և հասարակական կարգին վնաս հասցնել, ոստիկանությունը
մրջամտեց: Երբեմն ուժի կիրառումը անհամաչափ է եղել, սակայն այս հարցում իրավական
գործընթաց կա և որոշները նույնիսկ պատժվել են»:
Այն հարցին, թե ցույցերը արդյոք պառակտել են Թուրքիան, նա ասել է. «Չեմ կարծում, թե այս
իրադարձությունը հասարակությանը երկատել է, որովհետև այս ցույցերին տասնյակ
հազարավոր ցուցարարներ չեն մասնակցել: Գուցե Բեյօղլուում 100 հոգի մի գիշեր
անվադող է այրել»:
Անդրադառնալով Սիրիայում հավանական ռազմական միջամտությանը` Գյուլն ասել է «Ռազմական միջամտությունը ծայրահեղ տարբերակն է: Անհրաժեշտ
է դիվանագիտական ջանքեր գործադրել: Այս հարցում ամբողջ պատասխանատվությունն ԱՄՆ-ի վրա
չէ: Հենց սկզբից էլ Սիրիայի հարցում լավ հաշվարկված ռազմավարական քաղաքականություն
չի տարվել:
Քաղաքական ռազմավարության մաս չկազմող ռազմական միջամտությունն արդյունք չի տա:
Համապարփակ քաղաքական ռազմավարության անհրաժեշտություն կա»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |