Քաղաքական09:30, 25 Սեպտեմբեր 2013
Հանդիպել են Թուրքիայի երկու հակահայ ուժերը

Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) գլխավոր
քարտուղարի օգնական Աբբա Բոզյելը այցելել է «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի
միություն» (ASIMDER) կոչվող կազմակերպություն և հանդիպել դրա նախագահ Գյոքսել
Գյուլբեյի հետ: Հակահայկական ուղղվածության այս երկու քաղաքական ու հասարակական
ուժերը միմյանց են ներկայացրել իրենց կատարած աշխատանքները: Գյուլբեյը
մասնավորապես տեղեկացրել է, թե ինչպես են իրենք աշխարհի մասշտաբով պայքար մղում Հայոց
ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ:
Ըստ թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքի` Բոզյելն էլ իր հերթին ողջունել է «ASIMDER»-ի գործունեությունը և նշել, թե վերջինս որքան կարևոր առաքելություն է կատարում Թուրքիայի համար` փորձելով կանխել վարկի ու հեղինակության սևացումը հայերի կողմից:
Հանդիպման ավարտին Գյոքսելը թուրք կուսակցականին նվիրել է Թուրքիայի, Ադրբեջանի և իրենց կազմակերպության գրասեղանի համար նախատեսված դրոշները և «Հայկական հարց»-ի վերաբերյալ զանզան գրքեր:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |