Տարածաշրջան07:36, 26 Սեպտեմբեր 2013
Վանում երկրաշարժ է եղել

Այսօր վաղ առավոտյան երկրաշարժ է տեղի ունեցել Վանում: Թուրքական
լրատվամիջոցների տեղեկացմամբ` ստորգետնյա ցնցումների ուժգնությունը Վանում Ռիխտերի
սանդղակով գնահատվել է 4 բալ:
Բողազիչի համալսարանի սեյսմիկ հետազոտությունների կենտրոնի տվյալներով` երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վան նահանգի Էրջիշ շրջանի Աքչիֆթ գյուղում: Զոհեր, վիրավորներ և ավերածություններ չկան:
Հիշեցնենք, որ 2011-ի հոկտեմբերի 23-ին և նոյեմբերի 9-ին Վանում տեղի ունեցան 7.2 և 5.9 բալ ուժգնությամբ երկրաշարժերի հետևանքով վնասվեց քաղաքի բնակֆոնդի գրեթե 80 տոկոսը, զոհվեց 601 մարդ, տասնյակ հազարավորներն էլ ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |