• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 09:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:15, 27 Սեպտեմբեր 2013

Թուրքիայի բանակը ՀՕՊ հեռահար համակարգերից ընտրել է չինականը

Թուրքիայի բանակը ՀՕՊ հեռահար համակարգերից ընտրել է չինականը

Նախօրեին գումարված Թուրքիայի ռազմարդյունաբերության գործադիր կոմիտեի նիստում քննարկման է դրվել, թե արտասահմանյան ռազմարդյունաբերողներից որ մեկի հեռահար հակաօդային պաշտպանության համակարգերն են Թուրքիայի համար առավել գերադասելի:

Շուրջ 3.5 ժամ տևած նիստը նախագահել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Մասնակցել են Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը և ուրիշներ:

Նիստից հետո տարածվել է մամուլի հաղորդագրություն, համաձայն որի, մրցույթին մասնակցող կապալառու ընկերություններից նախապատվությունը տրվել է չինական «CPMIEC»-ին: Վերջինս գործունեություն է ծավալում Չինաստանում և այսուհետև համագործակցելով թուրքական կողմի հետ համատեղ արտադրելու է հեռահար զենիթահրթիռային կայաններ:

Հայտարարված մրցույթին մասնակցում էին նաև ամերիկյան Patriot, ռուսական S300-S400 և ֆրանս-իտալական համատեղ արտադրության Samp-T հակաօդային պաշտպանության համակարգերը: Թուրքերի կողմից ընտրված չինական FD-2000 համակարգի հրթիռներն ընդունակ են ուղղահայաց մեկնարկի, ունեն 100 կիլոմետրի հեռահարություն և կարող են սուրալ մինչև 20 հազար մետր բարձրություն:

Ermenihaber.am

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}