Քաղաքական13:11, 30 Սեպտեմբեր 2013
Էրդողանը ներկայացրել է Թուրքիայի բարեփոխումների «ժողովրդավարացման փաթեթը»

Սեպտեմբերի 30-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանրությանն է
ներկայացրել երկրի բարեփոխումենրի «ժողովրդավարացման փաթեթը»: Էրդողանը ելույթում նախ հիշատակել է Թուրքիայի նախկին
ղեկավարներ Ադնան Մենդերեսին, Թուրգութ
Օզալին և Նեջմեթթին Էրբականին, ապա
վերջիններիս շնորհակալություն է հայտնել: Ըստ Էրդողանի՝ չնայած մի շարք
խոչընդոտների, Թուրքիան երբեք չի հրաժարվել ժողովրդավարացումից, և ապագայում էլ չի
հրաժարվելու: Թուրքիայի վարչապետը նշել է, որ մինչ այսօր երկրի ժողովրդավարացման
ճանապարհի միակ ստվերող կետը եղել է 1960 թվականի մայիսի 27-ի հեղաշրջումը:
Թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթը հայտնում է, որ Էրդողանի ելույթը տևել է մոտ 40
րոպե, որի ընթացքում վերջինս ներկայացրել է «ժողովրդավարացման փաթեթի» առանձին կետեր:
Թուրքիայի կառավարության կողմից պատրաստված նշյալ փաթեթը մի շարք ոլորտներում բարեփոխումներ է
նախատեսում: Բարեփոխմների մեջ է մտնում հատուկ դպրոցներում օտար լեզուների և
բարբառների ուսուցանելու արգելքի վերացումը, պետական կառույցներում կթույլատրվի
գլխաշորի ազատ կիրառումը՝ ըստ ցանկության: Փոփոխություններ են նախատեսվում նաև
ընտրական օրենսգրքում, ըստ որի, արդեն քաղաքական կուսակցությունները կկարողանան
իրենց մայրենի լեզվով և բարբառներով քարոզչություն իրականացնել: Այն հիմնականում
ուղղված է երկրի ազգային և կրոնական փոքրամասնությունների, ինչպես նաև մարդու
իրավունքների, ազատությունների ընդլայմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |