Քաղաքական12:12, 03 Հոկտեմբեր 2013
Շահին Մենգյու. «Էրդողանի ներկայացրած փաթեթը ավելի լավ է կոչվի «Անկախ Քուրդիստան»

Թուրքիայի
գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող, քեմալիստական գաղափարախոսության
«Ժողովրդահանրապետական կուսակցության» նախկին պատգամավոր Շահին Մենգյուն խիստ քննադատության
է ենթարկել թուրքական կառավարության ներկայացրած «ժողովրդավարացման բարեփոխումների
փաթեթը»:
Մենգյունի բնորոշմամբ` նշյալ փաթեթն իրականում ոչ թե ժողովրդավարական բնույթ ունի, այլ` Թուրքիայի սահմանադրությանը հակասող և տարաքծային ամբողջականության սպառնացող բովանդակություն:
Նա դատապարտել է փաթեթի այն միտումը, որ պակաս է կարևորում պետականության գաղափարը և փոխարենը առաջին պլան է մղում էթնիկ հարցերը: Մենգյունն անընդունելի է համարել ազգային փոքրամասնություններին պատկանող հանրակրթական դպրոցներից «Ես թուրք եմ, ես իրավացի եմ» արտահայտությունը պարունակող աշակերտական երդումը հանելը, քանի որ, ըստ նրա, դա ոչ թե ռասիզմի դրսևորում է, այլ ցեղի մշակութային իմաստ կրող արտահայտություն: Նույն հաջողությամբ ուրեմն պետք է սահմանադրության մեջից էլ հանվի «թուրք» բառը:
Ընդդիմադիր գործիչը հիշեցրել է, որ բրիտանացիները տասնամյակներ շարունակ խրախուսում են անկախ Քուրդիստանի ստեղծումը Թուրքիայի տարածքում: Վկայակոչել է Փարիզի 1919թ. կոնֆերանսի տեքստոը, որտեղ Լիոյդ Ջորջի կողմից ավելացվել էր հետևյալ նախադասությունը. «Հայաստան, Սիրիա, Միջագետք և Քուրդիստան… Օսմանյան պետությունն ամբողջությամբ պետք է մասնատվի»:
Էրդողանի ներկայացրած փաթեթը Մենգյունը համարում է նույն այդ խաղի շարունակությունը: Նրա համոզմամբ` արտաքին ուժերը հիմա ցանկանում են Թուրքիայից, Սիրիայից, Իրանից և Իրաքից հողեր անջատել և դրանց վրա ստեղծել իրենց ենթակայության տակ գտնվող քրդական անկախ պետություն:
«Եթե անուն է պետք դնել այդ փաթեթին, ապա ավելի լավ է այն կոչել «Անկախ Քուրդիստանի» ստեղծման նախաձեռնություն»,- եզրափակել է ընդդիմադիր գործիչը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |