Տարածաշրջան13:12, 04 Հոկտեմբեր 2013
Գյուլ. «Պետք է վերջ դնել Սիրիայում տիրող մարդկային մեծ դրամային»

Թուրքիայի Ռազմավարական հաղորդակցության կենտրոնի(STRATİM) կողմից
կազմակերպված Ստամբուլյան ֆորումին մասնակցող նախագահ Աբդուլլահ Գյուլը իր ելույթում անդրադարձել է Սիրիայի հարցին:
Գյուլը հայտարարել է, որ պետք է վերջ դնել Սիրիայում տիրող մարդկային մեծ դրամային
և տարածաշրջանային անվտանգությանը
սպառնացող ներքին պատերազմին:
Նա նշելով, որ սիրիական
ճգնաժամը գնալով խորանում է, տասնյակ հազարավոր մարդիկ զոհվել են, իսկ միլիոնավոր
մարդիկ փախստական են դարձել, ասել է Միջին Արևելքի ապառազմականացումը մնայուն խաղաղությանը տանող միակ ճանապարհն է:
Այս տեսակետից նա կարևորել է ԱՄն և Իրանի առաջնորդների սկսած կառուցողական
բանակցությունները:
Թուրքիայի նախագահը նշել է նաև, որ Սիրիայում ճգնաժամից դուրս գալու ճանապարհը և
ռազմավարությունը հենց սկզբից թերի է եղել:
Ըստ Գյուլի` միջազգային հանրությունը պետք է ձևավորի քաղաքական այնպիսի մի միջավայր,
որտեղ Սիրիայի ժողովուրդը կկարողանա իր ազատ կամքը արտահայտել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |