• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 09:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան14:26, 04 Հոկտեմբեր 2013

Էգեմեն Բաղըշ. «Հնարավոր է` Թուրքիայում պարտադիր զինծառայությունը հանվի»

Էգեմեն Բաղըշ. «Հնարավոր է` Թուրքիայում պարտադիր զինծառայությունը հանվի»

Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար և ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշն Ավջըլարում մզկիթի բացման հանդիսավոր արարողությունից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: 

Թուրքական «Mynet.com» լրատվական կայքը հայտնում է, որ հոկտեմբերի 3-ին վարչապետ Էրդողանը պարտադիր զինծառայության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ նշել է, որ 15 ամիս պարտադիր զինծառայության ժամկետը բավականին երկար է, և հնարավոր է`այն կրճատվի մինչև12 ամիս կամ մեկ տարի ժամկետի:


Էրդողանի վերոնշյալ հայտարության վերաբերյալ հնչեցված հարցին Բաղըշը պատասխանել է. «Հարգարժան Էրդողանը այս թեմայով համապատասխան հայտարարությամբ է հանդես է եկել: Նայե՛ք, արդեն 9-10 ամիս շարունակ զոհերի մասին լուրեր չկան: Ահաբեկչությունը սկսել ենք մոռանալ: Թող Ալլահը մեր երկրի անդորրը խաթարել ցանակացողներին  ոչ մի հնարավորություն չընձեռնի: Եթե երկրում տիրող անդորրը չխաթարվի, ապա, ինչու՞ ոչ, հնարավոր է և պարտադիր զինծառայության ժամկետը կրճատվի: Ինչպես նաև հնարավոր է, որ  երկարաժամկետ գործընթացով անցնենք նաև  պրոֆեսիոնալ բանակային համակարգի: Այդ ժամանակ կարելի է մտածել նաև պարտադիր զինծառայությունը հանելու մասին: Սակայն, նախնական փուլում զինծառայության ժամկետի կրճատումը ևս հաջողություն է: Ալլահը թող մեր անդորրը չխաթարի»:

Նշենք, որ պաշտոնական տվյալներով՝ Թուրքիայի բանակի ընդհանուր զորակազմի թիվը 687.617 է: Զինծառայողներից 481.603-ը ծառայում է ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 191.684-ը կազմում է ժանդարմերիան, իսկ 5.330-ն էլ` առափնա պարեկային զորախումբը: Ներկայումս Թուրքիայի զինված ուժերում ծառայում է 347 գեներալ և ծովակալ:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}