Տարածաշրջան08:55, 04 Հոկտեմբեր 2013
Թուրքական բանակում պարտադիր զինծառայության ժամկետը կրճատվելու է

Թուրքական բանակում զինծառայության ժամկետը նվազելու է: Այս մասին հայտնել է
երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` նշելով, որ այդ հարցում համաձայնություն է
ձեռք բերվել պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի հետ:
Թուրքական «Յենի շաֆաք» թերթի տեղեկացմամբ` Էրդողանը նշել է, որ հավանաբար զինապարտության մասին օրենքի նախատեսած պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կիջեցվի մինչև 12 ամիս, ներկայիս 15-ի փոխարեն: Ըստ նրա` արդեն ընթացիք մեջ են նախապատրաստական աշխատանքները:
Նշենք, որ պաշտոնական տվյալներով` Թուրքիայի բանակի ընդհանուր զորակազմի թիվը 687.617 է: Զինծառայողներից 481.603-ը ծառայում է ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 191.684-ը կազմում է ժանդարմերիան, իսկ 5.330-ն էլ` առափնա պարեկային զորախումբը: Ներկայումս Թուրքիայի զինված ուժերում ծառայում է 347 գեներալ և ծովակալ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |