Տարածաշրջան10:31, 04 Հոկտեմբեր 2013
Թուրքիայում անվտանգության նկատառումներով փոխում են վկաների դեմքերը` ենթարկելով պլաստիկ վիրահատության
Թուրքիայի Ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության վկաների
պաշտպանության խորհրդի որոշմամբ` 105 վկայի և վկաների 168 մտերիմների նկատմամբ անվտանգության
ապահովման միջոցառումներ են իրականցնում:
Ըստ թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության` պետության պաշտպանության տակ առնված վկաներից 145-ը իրենց բնակավայրերից
տեղափոխվել են այլ հասցեներ, որոնք ոչ ոքի հայտնի չեն: Նրանցից 109-ի ինքնությունը
փոխվել է , իսկ 12-ը ենթարկվել են պլաստիկ
վիրահոտւթյամ:Այդ մարդիկ շարունակում են իրենց կյանքը նոր դեմքերով:
Բացի այդ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը վկաների անվտանգության
ապահովման համակարգը բարելավելու համար ԵՄ աջակցությամբ նախագծեր է իրականացնում:
Իսկ Արդարադատության նախարարության և «Գերմանական միջազգային իրավական
համագործակցության հիմնադրամի» հետ համատեղ իրակացվում է 1 միլիոն եվրո բյուջեյով
նախագիծ, որի նպատակը վկաների պաշտպանության ոլորտում առկա օրենքների բարելավումն
ու վկաների պաշտպանության մասին ձեռնարկի պատրաստումն է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |