Քաղաքական07:05, 05 Հոկտեմբեր 2013
ԱՄՆ դեսպանը ողջունել է Էրդողանի ներկայացրած «ժողովրդավարացման փաթեթը»
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս
Ռիկարդոնեն այցելել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագահ Ջեմիլ
Չիչեքին: Հանդիպմանը կողմերը քննարկել են Թուրքիայի ժողովրդավարացմանը միտված
բարեփոխումների փաթեթն ու դրա շուրջ զարգացող իրադարձությունները:
Ըստ «CNNTurk» լրատվականի` Ռիկարդոնեն նշել է, որ ուշադրությամբ հետևում է «ժողովրդավարացման փաթեթի» շուրջ ծավալվող քննարկումներին: Դեսպանը շնորհավորել է Չիչեքին նշյալ փաթեթի մեկնարկի համար և ասել, որ թուրքական իշխանությունների այդ քայլը հուսադրող է ժողովրդավարության հասնելու տեսանկյունից:
«Հետևում ենք ժողովրդավարությունն առաջ մղելու համար գործադրվող ձեր ջանքերին: Վստահություն ունեմ, որ դուք դա հաջողելու եք»,- ասել է Ռիկարդոնեն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |