• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 10:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական07:51, 07 Հոկտեմբեր 2013

Թուրք հոդվածագիր. «Թուրքիայի արևելքի անտեսանելի պատը այդպես էլ չքանդվեց»

Թուրք հոդվածագիր. «Թուրքիայի արևելքի անտեսանելի պատը այդպես էլ չքանդվեց»

Թուրք լրագրող ԱսաֆՍավաշ Աքաթը, մեկ շաբաթ շրջելով երկիր արևելյան շրջաններով,  իր հոդվածում ներկայացրել է տարածաշրջանի սոցիալ-տնտեսական պատկերը:
Թուրքական «Վաթան» թերթում հրապարակված հոդվածում նշվում է,որ Թուրքիայի ազգային վիճակագրության վարչությունը երկիրը բաժանում է 26 աշխարհագրական միավորի:  Կարսը Աղրը, Իգդիրը, Արդահանը և Վանը, Մուշը, Բիթլիսը, Հաքքիարին զարգացվածության  մակարդակով գտնվում են վերջին հորիզոնականում:
Աքաթը նշում է, որ  տնտեսական,  հասարակական զարգացվածության վրա խիստ բնակլիմայական պայմնանները իրենց ազդեցությունը թողնում են, սակայն մարդկային գործոնի առկայությունը նույնպես մեծ է:
«Հատկապես նկատի ունեմ փակ սահմանները, որոնք  խոչընդոտում են արտաքին առևտուրը: 1923 թվականից հետո սահմանը Սովետական միությունը երկաթյա վարագույրով փակեց: Սովեդական միությունը քանդվեց, բայց այս անգամ էլ Հայաստանի հետ սահմանը փակվեց: Հետո էլ Իրանի նկատմամբ բռնարգելք (Էմբարգո) կիրառվեց: Այդ անտեսանելի պատը ոչ մի կերպ չքանդվեց»,- գրում է հոդվածագիրը:

Վերջինս դժգոհում է, որ այդ շրջաններում արդյունաբերությունը և առևտուրը չեն զարգանում, բնակչության կրթված մասը հեռանում է:
«
Սա մի կախարդված շրջան է, որը ջարդելու գործում  հարևանների հետ առևտուրը կարևոր դեր կարող է ունենալ: Սահմանների բացումը, առևտրի աշխուժացումը տարածքին կենդանության շունչ կհաղորդի: 
Ճիշտն ասած, չեմ հավատում, որ կարճ ժամանակահատվածում հնարավոր է անել: Ցավոք սրտի, քաղաքական խոչընդոտները դեռևս կան: Սակայն հավատում եմ, որ վաղ թե ուշ դա տեղի է ունենալու»,-գրում է Աքաթը:


Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}