Տարածաշրջան14:26, 07 Հոկտեմբեր 2013
Թուրք-սիրիական սահմանին անվտանգության պատ է կառուցվելու

Թուրքիան պատրաստվում է Սիրիայի հետ սահմանին անվտանգության պատ կառուցել: Ըստ
թուրքական «NTV»-ի` արդեն մեկնարկել են նախնական աշխատանքները: Թուրքիայի Ջիլվեգոզու
և Սիրիայի Բաբ Էլ-Հավա սահմանի երկայքնով նախատեսվում է կառուցել 2.5կմ պատ, որի
նպատակն է կանխել ապօրինի ներգաղթյալների մուտքը Թուրքիայի տարածք:
Թուրքիայի առևտրի և մաքսային հարցերի նախարար Հայաթի Յազըջըն հայտարարել է, որ արդեն համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկրի զինված ուժերի հետ և պատի կառուցումը իրականացնելով լուծելու են տեղանքի անվտանգության խնդիրը:
Բայց միայն այդ պատի կառուցումով չի սահմանափակվելու սահմանային անվտանգության ապահովման միջոցառումները: Հիմնովին վերանորոգվելու և հատուկ տեխնիկայով վերազինվելու են Յայլադաղի, Քարքամըշի և Աքչաքալեի սահմանային անցակետերը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |