Տնտեսական07:48, 07 Հոկտեմբեր 2013
Թուրքական մամուլ. Հայաստանի հետ սահմանը գաղտնի կերպով վաճառվում է
Թուրքական կառավարությունը Հայաստանի, Իրանի և Նախիջևանի հետ սահմանակից արգելված
ռազմական գոտի համարվող 75 հազար քմ հողատարածքը «գյուղատնտեսական գործունեություն
ծավալելու անվան տակ» 30 տարվա վարձակալության է տալիս մասնավոր սեկտորին:
Այս մասին հայտնում է թուրքական «Գերչեք գյունդեմ» լրատվական կայքը: Թուրքիայի գյուղատնտեսության նախարարության համապատասխան վարչությունն արդեն գրավոր հայտարարություն է տվել այդ մասին` նշելով վարձակալության հիմունքներն ու պայմանները: Վարձակալող մասնավոր ընկերությանը մասնաբաժինը պետք է լինի նվազագույնը 65 տոկոս:
Նշվում է, որ Թուրքիայի արևելքում գտնվող այդ հատվածով հետաքրքրված են եղել Միացյալ Նահանգներում բնակվող հայ գործարարները: Ոչ վաղ անցյալում ամերիկյան որոշ գյուղատնտեսական ֆիրմաները մտադիր են եղել ներդրումներ կատարել այդ տարածքներում:
Թուրքական մամուլն այնքան է անհանգստացած այս լուրից, որ իրենց նյութերը վերնագրում են «Հայաստանի հետ սահմանը գաղտնի կերպով վաճառվում է»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |