• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
01 Հոկտեմբեր, 2025
Չորեքշաբթի 00:41
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական08:22, 08 Հոկտեմբեր 2013

New York Pօst. Էրդողանը քանդելու է Աթաթուրքի ստեղծածը

New York Pօst. Էրդողանը քանդելու է Աթաթուրքի ստեղծածը

Ծագումով իրանցի Մերձավոր Արևելքի մասնագետ Ամիր Թահերին, վերլուծելով Էրդողանի ներկայացրած «ժողովրդավարացման փաթեթի» բովանդակությունը, ներկայացրել է սեփական դիտարկումները, որոնք տեղ են գտել «New York Post» պարբերականում հրապարակված իր հոդվածում:

Թահերիի համոզմամբ` Էրդողանի բարեփոխումներ կոչված փոփոխությունները 1000 տարով հետ են շպրտում Թուրքիան: Սահմանադրական և կառավարման համակարգի փոփոխությունների իրական նպատակը մեկն է. հող նախապատրաստել երկրի նախագահի աթոռին բազմելու համար: Հոդվածագիրը հիշեցնում է, որ ժամանակին Քեմալ Աթաթուրքը Օսմանյան կայսրության փլուզումից հետո հանրապետություն հիմնելիս ժողովրդին համախմբեց ոչ թե մահմեդական, այլ թուրք բառի շուրջ, ինչը հաջողվեց պահպանել 90 տարի, իհարկե ոչ 100 տոկոսանոց արդյունքով: Եվ հիմա Էրդողանը իր ռեֆորմներով երկու տեղից հարված է հասցնում Աթաթուրքի ժառանգությանը և փորձում քանդել նրա ստեղծածը:

Առաջին` հարվածում է հենց այդ թուրք ինքնությանը, երբ իրենց արդեն թուրք համարող զանգվածների մեջ առաջին պլան են բերվում նրանց ծագումնաբանական արմատները:

Երկրորդ`իսլամի ամրապնդմանն ուղղված հետևողական քայլեր է կատարում: Հարված է հասցվում թուրքական պետության աշխարհիկության հիմքերին: Էրդողանի վարչակազմն իր գործողություններով ուղերձ է հղում առ այն, որ Թուրքիան ոչ թե աշխարհիկ երկիր է, այլ` սուննի մահմեդական պետություն: Այս ուղեգիծը Թահերին անվանում է նեոօսմանիզմ:

Ըստ Թահերիի` Էրդողանը չի արդարացրել Թուրքիայի քրդերի ակնկալիքները: Բնակչության գրեթե 15 տոկոսը կազմող քրդերի շնորհիվ է, որ ներկայիս իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը միանձնյա առաջատար դարձավ ընտրություններում: Առանք քրդերի աջակցության «ԱԶԿ»-ն չի կարողանա հավաքել անգամ 40 տոկոս ձայներ: Նշյալ բարեփոխումների փաթեթից օգուտ չունեն նաև ալևիները: Նրանք մինչև դեռ մինչև հիմա թույլտվություն չեն ստացել բացելու սեփական աղոթատեղիները:

Հոդվածի հեղինակն ընդգծում է, որ այնուամենայնիվ, մեծ չէ հավանականությունը, որ Էրդողանը հաջողության կհասնի, քանի որ Թուրքիայի հանրության մի մեծ մասը չի սատարում Էրդողանի «խալիֆի հովերը» և հնարավոր է, որ աշխարհիկ կարգերի կողմնակից ուժերը շուտով գլուխ բարձրացնեն:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}