Տարածաշրջան13:14, 08 Հոկտեմբեր 2013
Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնում է, որ քրդերը «ՔԲԿ»-ի թանգարան են ուզում բացել

Թուրքիայի
զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկության
համաձայն` քրդերը պատրաստվում են Մարդին նահանգի Սավուր շրջանի Թաշլըք և Յազըր
գյուղերում, որտեղ 1992-ին թուրքերի կողմից սպանվել են 33 քուրդ զինյալներ, բացել «Քուրդիստանի
բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) թանգարան:
Նշենք, որ «ՔԲԿ»-ը պաշտոնական Անկարայի կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն:
Թուքրիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքում տեղ գտած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Քաղաքական կուսակցության շրջանակում ահաբեկչական գործունեություն ծավալող կազմակերպության 50-60 հոգանոց խումբը Թաշլըք և Յազըր գյուղերում 1992-ին 33 ահաբեկիչների դեմ ռազմական գործողությունների արդյունքում ավերակի վերածված երկու տուն թանգարանի վերածելու նպատակով սկսել են դրանց վերանորոգման և շրջակայքի բարեկարգման աշխատանքները»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |