Տարածաշրջան14:31, 09 Հոկտեմբեր 2013
Էրդողանը անդրադարձել է թուրք դպրոցականների երդումը գրած նախարարին

Թուրքիայի վարչապետ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը խմբակցության հավաքույթի
ժամանակ անդրադարձ է կատարել դպրոցներում երեխաների «Երջանիկ է նա, ով թուրք է» տեքստով
երդման հեղինակ, Թուրքիայի նախկին կրթության նախարար Ռեշիթ Գալիփին: Էրդողանը խոսել
է նրա համառության մասին՝ շեշտելով, որ իր այդ հատկության պատճառով նա հակադրվում էր
նույնիսկ Աթաթուրքի հետ: Էրդողանը ներկաներին հիշեցրել է մի պատմություն, ըստ որի երբ
մի անգամ Դոլմաբահչեի պալատում տեղի ունեցած ընթրիքի ժամանակ դոկտոր Ռեշիթ Գալիփը քննադատել
է ժամանակի կրթության նախարար Էսաթ Մեհմետին Աթաթուրքը վերջինիս ասել է. «Հոգնեցիք,
լավ կլինի մի փոքր հանգստանաք, համեցեք հանգստացեք»: Գալիփը ի պատասխան ասել է. «Սա
ոչ թե Ձեր, այլ ժողովրդի սեղանն է, և ես նույնպես նստելու իրավունք ունեմ»: Աթաթուրքին
ոչինչ չի մնացել ասելու քան. «Այդ դեպքում մենք վեր կենանք»: Դրանից մի քանի ամիս անց
Աթաթուրքը ռադիոյով լսելով Գալիփի ելույթը, նույն սեղանի շուրջ վերջինիս ականջին շշնջացել
է. «Դու վաղվանից կրթության նախարարն ես»:
Թերթը նշում է, որ Գալիփը մի անգամ երեկոյան իր աղջիկներին ազգային տոնի մասին գիտելիքներ տալու համար երկար ելույթ է ունենում: Իսկ առավոտյան էքսպրոմտի արդյունքում հորինում է երդումը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |