Քաղաքական08:51, 09 Հոկտեմբեր 2013
Սուլեյման Սոյլու. «Թուրքիայի նախագահ պետք է ընտրվի Էրդողանը»

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP)
փոխնախագահ Սուլեյման Սոյլուն հյուրընկալվել է «Հաբեր թուրք» հեռուստաընկերությանը
և եթերում պատասխանել օրախնդիր մի շարք հարցերի:
Խոսելով Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` հանրապետության նախագահ ընտրվելու անհրաժեշտության և հնարավորության մասին` Սոյլուն մասնավորապես ասել է. «Նախագահական ամեն ընտրություններում մենք ճգնաժամ ենք ապրում: Հիմա առաջին անգամ պատմական շանս է ստեղծվել. Ժողովուրդն ինքն է ընտրելու նախագահին: Ժողովուրդը ցանկանում է, որ իշխանությունները մնան և շարունակեն: Թայիփ Էրդողանը պետք է նախագահ լինի:»:
Հիշեցնենք, որ մինչև այժմ Թուրքիայի նախագահի ընտրություններն անցկացվել են ոչ թե համաժողովրդական, այլ խորհրդարանական քվեարկությամբ: 2007-ի հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ ընտրողների մեծ մասը կողմ արտահայտվեց սահմանադրական փոփոխությունների օրենսդրական փաթեթին, համաձայն որի, երկրի նախագահին պետք է ընտրի ժողովուրդը: Իսկ նախագահի պաշտոնավարման ժամկետը նախկին 7 տարվա փոխարեն սահմանվեց 5 տարի ժամկետը` մեկ անգամ վերընտրվելու իրավունքով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |