Քաղաքական13:44, 10 Հոկտեմբեր 2013
Դավութօղլուի այցը Շվեյցարիա և հայ-թուրքական արձանագրությունները

Թուրքիայի
արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն Շվեյցարիայի արտգործնախարարի հրավերով
գտնվում է մայրաքաղաք Բեռնում:
Թուրքական մամուլը Դավութօղլի այցը Շվեյցարիա և երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը մեկնաբանել է որպես հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման քառամյա տարեդարձի իրադարձություն: Նշվում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նախատեսող արձանագրությունների ստորագրման համար մեծ ջանքեր է ներդրել Շվեյցարիայի այդ ժամանակվա արտգործնախարար Միշել Քալմի-Ռեյը:
Դավութօղլուն Բեռնում իր պաշտոնակցի հետ քննարկելու է երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: Այնուհետև Դավութօղլուն դեսպանատանը հանդիպում է ունենալու շվեյցարաբնակ թուրքերի հետ:
Հիշեցնենք, որ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել էին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների կողմից 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխում։ Թուրքիայի խորհրդարանը չվավերացրեց արձանագրությունները: Իսկ 2010 թվականի ապրիլին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը առկախում է արձանագրությունների վավերացման գործընթացը, քանի որ թուրքական կողմը փորձում է նախապայմաններ առաջ քաշել։
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |