Քաղաքական10:32, 10 Հոկտեմբեր 2013
Էգեմեն Բաղըշ. «Թուրքիան ազգային փոքրամասնություններին պատկանող 3 մլրդ լիրա արժողությամբ գույք է վերադարձրել»
Թուրքիայի պետնախարար, ԵՄ անդամակցության հարցերով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը կոչով դիմել է Արևմտյան Թրակիայում ազգային փոքրամաս- նություն հանդիսացող թուրք բնակչությանը: Նախարարը տեղի թուրք բնակչությանը հորդրորել է առանց ասիմիլացվելու ինտեգրվել Հունաստանին և դառնալ այդ երկրի լիարժեք քաղաքացիներ: Էգեմեն Բաղըշը Հունաստանում ունեցած հանդիպումների շրջանակներում Աթենքի և Սալոնիկից հետո այցելել է Գյումուլջի և հանդիպել է տեղի թուրք բնակչության հետ:
Գյումուլջիում Էգեմեն Բաղըշը նախ մուֆթի Իբրահիմ Շերիֆի հետ է հանդիպել, ավելի
ուշ այցելել է նաև «Գյումուլջիի թուրք երիտասարդության միություն» և հանդիպել է
թուրք փոքրամասնության ներկայացուցիչների հետ: Նախարար Բաղըշը իրեն դիմավորող
թուրք քաղաքացիներին ճառով է դիմել.
«Միայն վերջին 2 տարվա ընթացքում Թուրքիան տարբեր կրոնական համայքներին՝
ուղղափառ քաղաքացիներին, հայ, ասորի քաղաքացիներին, մովսեսականներին վերադրաձրած
գույքի ամբողջական, ինչպես նաև ամենավերջին Մոր Գաբրիելի որոշումը ներառյալ գերազանցում
է 3 միլիարդ թուրքական լիրան: Որպես նախարար հավաստիացնում եմ, որ ներկայումս
աշխարհում Թուրքիայի նման շռայլ, բարյացակամ և ձեռնբաց որևէ այլ երկիր չկա: Սակայն
այդ ամեը միայն մեր քաղաքացիների համար չի արվել: Թուրքիան իր քաղաքացիներից զատ
մարդկությանը աջակցություն ցուցաբերող պետությունների շարքում ԱՄՆ-ից, ԵՄ-ից և
Անգլիայից հետո 4-րդ պետությունն է հանդիսանում»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |