• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
01 Հոկտեմբեր, 2025
Չորեքշաբթի 03:28
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական08:08, 11 Հոկտեմբեր 2013

Դավութօղլուն արձանագրությունների ձախողումը պատճառաբանել է ՀՀ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումով

Դավութօղլուն արձանագրությունների ձախողումը պատճառաբանել է ՀՀ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումով

Աշխատանքային այցով Շվեյցրիայի մայրաքաղաք Բեռնում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն շվեյցարացի իր պաշտոնակցի հետ հանդիպելուց հետո թուրքական դեսպանատանն ընդունել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Դավութօղլուն նշել է, որ վերջին ժամանակներում նկատվում է թուրք-շվեյցարական հարաբերությունների արագ զարգացում: Տեղեկացրել է, որ Շվեյցարիայի արտգործնախարարի հետ հանգամանորեն քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Դավութօղլուն նաև անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեմային և դրա մեջ Շվեյցարիայի ունեցած կարևոր դերակատարմանը:

«Մենք կարևորում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը: Բայց որպեսզի այդ կարգավորումը հաստատուն լինի, անհրաժեշտ է, որ հարավկովկասյան հիմնախնդիրներից գլխավորը` ղարաբաղյան հիմնախնդիրը, լուծվի»,- շեշտել է Դավութօղլուն` հերթական անգամ կրկնելով, որ հայերը պետք է վերջ դնեն ադրբեջանական հողերի «օկուպացիային»:

Թուրքիայի արտգործնախարարը հիշեցրել է նաև 4 տարի առաջ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների մասին` երախտագիտություն հայտնելով Շվեյցարիային այդ հարցում գործադրած ջանքերի համար:

Արձանագրությունների ձախողումը Դավութօղլուն պատճառաբանել է ՀՀ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումով և տարածաշրջանում այդ ժամանակ ստեղծված իրադրության լարվածությամբ:

«Այնուամենայնիվ, հուսով ենք, որ այս ամենը օրակարգից ամբողջությամբ դուրս չի եկել: Առաջիկայում մենք ավելացնելու ենք մեր աշխատանքներն այդ ուղղությամբ»,- նշել է Դավութօղլուն` շեշտելով, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները պետք է կարգավորվեն Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին զուգահեռ:

Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Ահմեթ Դավութօղլի կողմից: Արձանագրությունները ենթադրում էին, որ երկու երկրների միջև պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ ու բացվեր1993-ին փակված հայ-թուրքական սահմանը: 2010 թ. հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը կայացրեց որոշում, ըստ որի, նշյալ արձանագրությունները ճանաչվեցին ՀՀ Սահմանադրությանը համապատասխան: Բայց միևնույն ժամանակ ՍԴ-ի որոշման մեջ ասվում է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարող արձանագրությունները մեկնաբանել Անկախության հռչակագրում նշված «Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում իրագործված ցեղասպանությանը» հակասող կերպով: Սա առաջ բերեց Անկարայի դժգոհությունը: Թուրքիայի խորհրդարանը պատճառաբանելով ՍԴ-ի որոշումը և ղարաբաղյան խնդիրը օրակարգից հանեց արձանագրությունները: Իսկ 2010 թվականի ապրիլին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը առկախում է արձանագրությունների վավերացման գործընթացը, քանի որ թուրքական կողմը փորձում է նախապայմաններ առաջ քաշել։ 

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}