Տարածաշրջան13:51, 14 Հոկտեմբեր 2013
ՔԲԿ-ը Սիրիայում 1000 հոգանոց գումարտակ է ստեղծել

Թուրքիայի
անվտանգության Հետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի վարչության պատրաստած զեկույցում հրապարակվել է տեղեկություն, ըստ որի Քուրդիստանի բանվորական կուսակցությունը (ՔԲԿ-PKK) Սիրիայում 1000 հոգանոց գումարտակ է կազմավորել: Թուրքական «Հաբերթուրք»
պարբերականի տեղեկացմամբ՝ ՔԲԿ-ի ստեղծած
կառույցը բաղկացած է տղամարդկանց գումարտակից, արևմտյան և արևելյան
ճակատներից, կանանց գումարտակից ուսումնական գումարտակից և իրավապահ ուժերից:
Զեկույցում նշվում է, որ այնտեղ երիտասարդները նախ ձեռք են բերում անհրաժեշտ քաղաքական գիտելիքներ, այնուհետև անցնում հատուկ ռազմական պատրաստություն, որից հետո լավագույնները ընդգրկվում են համապատասխան ստորաբաժանումներում: Նշվում է նաև, որ տղամարդկանց գումարտակներում կա 50 հոգանոց հատուկ ստորաբաժանումներ:
Վերոնշյալ թերթը, հղում
անելով Հետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի վարչությանը, հրապարակել է նաև գումարտակների հրամանատարների անուններ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |