Տարածաշրջան14:36, 14 Հոկտեմբեր 2013
Քրդական կուսակցությունը բողոքում է թուրք-սիրիական սահմանին պատ կառուցելու դեմ

Թուրք-սիրիական սահմանին թուրքական կողմի նախաձեռնած պատի կառուցման աշխատանքների վերսկսումը բողոքի առիթ է դարձել: Թուրքիայի խորհրդարանում ներգրավված միակ քրդական կուսակցությունը՝ ԽԺԿ-ն (Խաղաղությաուն և ժողովրդավարություն կուսակցություն) բողոքի ակցիա է կազմակերպել թուրք-սիրիական սահմանին, որին մասնակցել են նաև Նուսայբինի ԽԺԿ-ական քաղաքապետ Այշե Գյոքանը և Մարդինի գավառապետ Ռեշաթ Քայմազը:
Ակցիայի մասնակիցները սահմանի վրա, որտեղ ընթանում է պատի շինարարության աշխատանքները, մամուլի ասուլիս են տվել: Մասնակիցների անունից խոսացող Մարդինի ԽԺԿ-ական գավառապետ Ռեշաթ Քայմազը կառուցվելիք պատն անվանել է Ամոթի պատ:
Քայմազը, ում պնդմամբ մեկ դար
առաջ միջազգային պայմանագրերի միջոցով քրդերի հայրենիքը բաժան-բաժան է արվել, ասել
է, որ իրենք ոչ մի դեպքում թույլ չեն տա այդ պատի կառուցումը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |