Քաղաքական14:03, 16 Հոկտեմբեր 2013
Աբդուլլահ Գյուլը հանդիպել է մուսուլմանական երկրների առաջնորդների հետ

Մեքքայում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը առանձին-առաձին հանդիպել է Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյինի, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և Հորդանանի վարչապետ Աբդուլլահ Էնսարի հետ:
Թուրքիայի նախագահի մամլո ծառայությունից արված գրավոր հայտարարության համաձայն՝ Աբդուլլահ Գյուլը Մեքքայում է գտնվում Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ բին Ադուլազիզի հրավերքով՝ հաջի (ուխտագնացություն) ծիսակատարութ- յուններին մասնակցելու նպատակով:
Թուրքական «habervakti» լրատվական կայքն առանձնացրել է Գյուլ-Հուսեյին հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են թուրք-պակիստանյան տարբեր ոլորտներին առնչվող մի շարք հարցեր: Երկու նախագահները միմյանց շնորհավորել են «Կուրբան բայրամի» կապակցությամբ, իսկ հանդիպման վերջում Աբդուլլահ Գյուլը պակիստանցի գործընկերոջը հրավիրել է Թուրքիա: Հիշեցնենք որ, հոկտեմբերի 14-ին իսլամական աշխարհում մեկնարկել է ուխտագնացությունը՝ Հաջը, դեպի Սաուդյան Արաբիայի սրբավայրերը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |